10-12-2013 16:38

Խորվաթիայում կկայանա Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգաշար

Դեկտեմբերի 13-22-ը Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին, տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: Ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Դուբրովնիկում կայանալիք համերգն ամբողջությամբ կնվիրվի Արամ Խաչատրյանի ստեղծագործությանը. կկատարվեն «Դիմակահանդես-սյուիտը», հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից