Բավ է պառակտվել
03-10-2016 13:57

Ի՞նչ են գողացել Քիմ Քարդաշյանից Փարիզում

Քանի դեռ բոլորս սպասում ենք Քիմ Քարդաշյանի պաշտոնական հայտարարությանը, ոստիկանությունը ֆրանսիական մամուլին նորանոր մանրամասներ է հայտնում տեղի ունեցածի մասին։ Հիշեցնենք, որ գիշերը ոստիկանական համազգեստ հագած զինված մարդիկ Փարիզում Քիմ Քարդաշյանին պատանդ էին վերցրել։

Քիմի վրա հարձակվողները հինգն են եղել, բայց հյուրանոցի համար միայն երկուսն են մտել։ Քիմը հյուրանոցում էր՝ Փարիզի 8-րդ օկրուգում։ Քիմի թիկնապահին գողերը կապել էին ձեռնաշղթայով։ Չարագործները գողացել են ոչ միայն 16 մլն դոլարի արժողության թանկարժեք իրեր, այդ թվում՝ Քիմի 4 միլիոն դոլարանոց ամուսնական մատանին, այլեւ հեռուստաաստղի հեռախոսն ու հազար դոլար։ Քիմին սոսնձաթղթով կապկպել էին ու փակել լոգարանում։

Քանյե Ուեսթն այդ դեպքի ժամանակ Նյու Յորքում համերգ էր տալիս։ Ականատեսների խոսքով համերգի կեսին նրան մոտեցել է անհայտ մեկը, ինչ–որ բան շշնջացել նրա ականջին, եւ Ուեսթը շտապ հեռացել է բեմից՝ «Կներեք, ընտանեկան արտակարգ իրավիճակ է» ասելով։