Բավ է պառակտվել
01-12-2016 12:30

Ինչ դիտել այս ձմեռ. սեզոնի 15 հիմնական ֆիլմերը

Ձմեռը վարձույթի առումով տարվա ամենահետաքրքիր ժամանակն է` էկրաններ են բարձրանում ամանորյա բլոկբասթերները և Օսկար մրցանակի ապագա նոմինանտները: Ներկայացնում ենք ֆիլմերի ցուցակը, որոնց համար արժե հասնել կինոթատրոն չնայած ցրտին:

«Դաշնակիցները» (դեկտեմբերի 1-ին)

Օսկարակիր դերասաններ Բրեդ Փիթն ու Մարիոն Կոտիյարը վերջին կես տարին անց են կացրել Լոնդոնում՝ նկարահանվելով Ռոբերտ Զամեկսի նոր ֆիլմում: «Դաշնակիցները» ռազմական դրամայի ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Գերմանիայի դեսպանին սպանելու հրամանով ամերիկյան գործակալ Մաքս Վատանը մեկնում է Կասաբլանկա, որտեղ հանդիպում է հմայիչ ֆրանսուհի Մարիանին: Կրքոտ սիրավեպից և ամուսնությունից հետո Փիթի հերոսը հասկանում է, որ իր կինը գերմանացի լրտես է:

«Պլանետարիում» (դեկտեմբերի 1-ին)

Միստիկ թրիլլեր՝ երկու քույրերի մասին, որտեղ քույրերից մեկին մարմնավորում է Ջոնի Դեփի դուստրը՝ Լիլի Ռոուզ Դեփը, իսկ նրա քույրը ֆիլմում օսկարակիր Նատալի Պորտմանն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Լուի Գարելը, Դեմիեն Շապելը և Պիեր Սալվադորին։ Ֆիլմը պատմում է 2 քույրերի մասին, ովքեր ունեն գերբնական կարողություններ, որոնց շնորհիվ էլ վաստակում են իրենց ապրուստը։ Հերթական ելույթի ժամանակ նրանք հանդիպում են ֆրանսիացի պրոդյուսերի հետ, ով նրանց խոստանում է համբավ ու հարստություն։

«Գիշերվա քողի տակ» (դեկտեմբերի 8-ին)

Ֆորդի նոր աշխատանքը կրում է «Գիշերային կենդանիները» անվանումը, որը ստեղծվել է Օսթին Ռայթի «Թոնին և Սյուզենը» վեպի հիման վրա: Ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Էմի Ադամսն ու Ջեյք Ջիլենհոլն են:
«Գիշերային կենդանիները»՝ ֆիլմ է՝ ֆիլմի մեջ: Գլխավոր հերոսուհին՝ Սյուզենը, պատկերասրահի տնօրեն է, գեղեցիկ ամուսին և ընկճախտ ունեցող հաջողակ կին: Սակայն, Սյուզենը նաև նախկին ամուսին ունի՝ հոգեկան նուրբ կազմավորմամբ, գրող Էդվարդը: Ֆիլմի սկզբում Էդվարդը նախկին կնոջը նվիրված իր ստեղծագործությունն է ուղարկում՝ «Գիշերային կենդանիներ» վեպը, որը պատմում է, թե ինչպես են տեխասյան ավազակները տանջում Թոնի անունով զգացմունքային մարդու ընտանիքին: Ջեյք Ջիլենհոլը ֆիլմում միանգամից 2 դեր է խաղում՝ Էդվարդի և Թոնիի:

Աքսորյալ 1. աստղային պատերազմներ. Պատմություններ (դեկտեմբերի 15-ին)

Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Ռիզ Ահմեդը, Դոնի Յենը, Ֆելիսիթի Ջոնսը, Մադս Միքելսենը, Բեն Մենդելսոնը, Ալան Թյուդիկը, Ֆորեսթ Ոուիթաքերը եւ Դիեգո Լունան Ֆիլմի գործողությունները ժամանակագրական առումով ընթանում են 1977–ին լույս տեսած օրիգինալ ժապավենի՝ «Աստղային պատերազմներ. դրվագ 7–րդ, Ուժի զարթոնք» (Star Wars. Episode VII: The Force Awakens) գործողություններից առաջ։
Կայսրությունը հզոր կայան է կառուցել, որը կարող է ոչնչացնել մոլորակը։ Դրան ի պատասխան՝ Ապստամբների դաշինքը ջոկատ է զինում նախկին հանցագործ Ջին Էրսոյի (Ֆելիսիթի Ջոնս) գլխավորությամբ, որը պետք է ձեռք բերի Կայսրության զենքի գծագրերը։ Նրան դիմադրելու համար Կայսրն ուղարկում է Դարթ Վեյդերին։

«Ուղևորները» (դեկտեմբերի 22-ին)

Դեկտեմբերի 22-ին էկրաններին կհայտնվի «Ուղևորները» բլոքբասթերում գլխավոր դերում խաղում են Ջենիֆեր Լոուրենսը և Քրիս Փրեթը: «Ուղևորները» ֆիլմում նրանք մարմնավորում են այն 2 ուղևորների դերը, ովքեր 5000 ուղևորներից միակն են, որ արթնանում են արհեստական քնից։ Մինչև նոր մոլորակը, որը պետք է դառնա մարդկության նոր տունը, դեռ 90 տարվա թռիչք կա։ Նրանք հասկանում են, որ պետք է ծերանան և մահանան տիեզերական նավի մեջ։

«Գիշերվա օրենքը» (հունվարի 12-ին)

Բեն Աֆլեքը ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև գլխավոր դերակատարը: Սյուժեի հիմքում ամերիկացի հանրահայտ գրող Դենիս Լիհեյնի՝ 2012 թվականին հրապարակված համանուն վեպն Է: 2013 թվականին Դենիս Լիհեյնը «Գիշերային կյանք» քրեական վեպի համար ստացել Է Էդգար Պոյի հեղինակավոր գրական մրցանակը: Գրքի հրատարակումից անմիջապես հետո Բեն Աֆլեքի ընկերությունը ձեռք Է բերել դրա Էկրանավորման իրավունքը: Ֆիլմում նաեւ ընդգրկված են դերասանուհիներ Սիենա Միլլերը, Էլ Ֆանինգը, Զոյի Սալդանան, դերասաններ Քրիս Մեսինան եւ Քրիս Քուփերը:

 

Լա Լա Լենդ (հունվարի 12-ին)

«Լա Լա Լենդը» կատակերգական ֆիլմ է ամերիկյան մյուզիքլ ժանրի պատմության մասին, որը պատմում է «մյուզիքլի ոսկե դարաշրջանի» մասին։ Ֆիլմում գլխավոր դերերով են հանդես եկել Էմմա Սթոունը և Ռայան Գոսլինգը։ Ինչպես նշում են քննադատները՝ փառատոնում հաղթանակից հետո ֆիլմը «Օսկարի» համար պայքարելու շատ բարձր շանսեր ունի։


«Դրախտ» (հունվար 19-ին)

Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը, որն արժանացել է Վենետիկի «Արծաթե առյուծ» մրցանակին, ներկայացվել է «Օսկարի»: Սև-սպիտակ ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է: Գլխավոր դերը «Դրախտում» կատարել է Կոնչալովսկու կինը` Յուլիա Վիսոցկայան, որին ռեժիսորը շնորհակալություն է հայտնել Վենետիկի մրցանակաբաշխության ժամանակ: «Այս ֆիլմը նվիրված է մայր Ռուսաստանին և այն կանանց, որոնք օգնել են հրեա երեխաներին Երկրորդ համաշխարհայինի տարիներին»,-ասել է նա:

«Լռություն» (հունվարի-26)

Սկորսեզեն հանդիսատեսի դատին կհանձնի իր՝ ավելի քան երեք ժամ տևողությամբ «Լռություն» ֆիլմը, որը պատմում է Ճապոնիա ուղևորված երկու ճիզվիտ հոգևորականի մասին, իսկ իրադարձությունները կատարվում են 17-րդ դարում։ Նրանց հալածում են և հետապնդում, բայց նրանք շարունակում են փնտրել իրենց հոգևոր ուսուցչին և տարածել Ավետարանի գաղափարները։ Ֆիլմը նկարահանվել է ճապոնացի հանրաճանաչ գրող Սյուսակու Էնդոյի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են եկել Լիամ Նիսոնը, Էնդրյու Գարֆիլդը և Ադամ Դրայվերը։


«T2: Թրեյնսփոթթինգ» (փետրվարի 2-ին)

Դենի Բոյլը նկարահանել է իր «Ասեղի վրա» (1996) ֆիլմի շարունակությունը: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Յուեն Մաքգրեգորը, Ջոնի Լի Միլլերը, Ռոբերտ Կառլայլը և Յուեն Բրեմները: Նրանք նորից էկրանին են ներկայացել շոտլանդացի թմրամոլների կերպարով: Ֆիլմի սցենարի հիմքում Իրվին Ուելշի «Պոռնո» վեպն է (2002):

«Փատերսոն» (փետրվարի 16-ին)

Ջիմ Ջարմուշի «Փատերսոն» ֆիլմը ավտոբուսի դիտունակ վարորդի և բանաստեղծի մասին է, որի դերը կատարում Է Ադամ Դրայվերը: Այն պատմում Է ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փատերսոն քաղաքում ավտոբուսի վարորդ Փատերսոնի մասին: Սյուժեի ընթացքում բավականին արագ պարզվում Է, որ Փատերսոնը ոչ միայն վարորդ Է, այլև բանաստեղծ: Նա ապրում Է հանգիստ կյանքով իր շատ ակտիվ եւ ստեղծագործող կնոջ, որի դերը կատարում Է Գոլշիֆթե Ֆարահանին, եւ գռմռան շան՝ Մարվինի հետ: Ջարմուշը հավելել Է, որ այդ ֆիլմն այն մասին Է, թե ինչպես են մարդիկ որոշում, թե ինչ են ցանկանում լինել, եւ ընտրում են իրենց սեփական ուղին:

«Հրեշի ձայնը» (փետրվարի 23-ին)

Խուան Անտոնիո Բայոնայի սարսափ-ֆիլմը նկարահանվել է մի տղայի մասին պատմող գիրքի սցենարով, ով, իրոք, ցանկանում է, որ իր մայրը ապաքինվի քաղցկեղից և սկսում է ընկերություն անել հետ ոչ չար հրեշի հետ:

«Կակաչային տենդ» (փետրվարի 23-ին)

Դեյն ԴեՀաանի հերոսին վարձում են նկարելու Ալիսիա Վիկանդերի դիմանկարը, և նա, ի հեճուկս իր ամուսնու, սիրահարվում է նրան: Այս ամենը տեղի է ունենում Նիդեռլանդներում, վաղ XVII դարի Կակաչային տենդի ժամանակներում:

«Թոնի Էրդման» (փետրվարի 23-ին)

Գերմանացի երիտասարդ կին ռեժիսոր Մարին Էդի դրամատիկական կատակերգությունը բոլորի համար անսպասելի դարձել է Կաննի կինոփառատոնի «Արմավենու ճյուղի» համար պայքարի ֆավորիտ: Ֆիլմն ընդուննել են համընդհանուր օվացիայով: Սակայն այդպես էլ ոչ մի մրցանակի չի արժանացել և իզուր:

«Ջեքի» (փետրվարի 23-ին)

ԱՄՆ-ի այրիացած առաջին տիկնոջ կերպարում հանդես է եկել դերասանուհի Նատալի Փորթմանը: Ֆիլմը պատմում է Ջեքիի կյանքի չորս օրվա մասին նրա ամուսնու՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո: XX դարի ամերիկյան պատմության հերոսուհու մասին ֆիլմ նկարահանելու առաջարկությամբ չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարենին դիմել էր գործընկեր Դարեն Արոնոֆսկին, որը հանդես է եկել որպես ժապավենի պրոդյուսեր: