Բավ է պառակտվել
01-05-2015 16:20

«Genealogy» խմբի անդամները հայկական տարազներով նոր լուսանկարներ են ներկայանում

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը:

Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ և թեմատիկ արդուզարդ: «Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը և Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ: