Բավ է պառակտվել
06-08-2015 14:01

Չեմ ուզում հավատալ, որ Անիի պես լուսավոր մարդը կարող էր թշնամիներ ունենալ.Ա. Մութաֆյան

«Անիի հետ ծանոթացա «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարի հերթական հաղորդման նկարահանման ժամանակ, երկուսս էլ փորձագետ էինք, ծանոթացանք ու Անին մի անգամից սկսեց շփվել ինձ հետ այնպես կարծես 1000 տարի իրար ճանաչեինք, շատ լուսավոր մարդ էր լի դրական էներգիայով ու էմոցիաներով»,-gisher.news-ի հետ զրույցում նշեց դերասանուհի, էքստրասենս Անի Մաջնունյանի ընկերուհի Անահիտ Մութաֆյանն ու շարունակեց. «Բռնեց ձեռքս ու չհասկացա թե ինչ կատարվեց նրա հետ մի անգամից այլայլվեց ու իրար խառնվելով տվեց իր համարն ու հրավիրեց իր տուն, ցավոք չգնացի հյուր ու մեր շփումը եզրափակվեց հեռախոսային զրույցներով, բայց ասեմ, որ անգամ հեռախոսով նա կարողանում էր մարդուն նվիրել մեծ լավատեսությություն»: Զրուցակիցս մինչ օրս դեռ չի հասկացել, թե ինչ էր տեսել էքստրասենսն իր ափի մեջ, որն այդքան անհանգստացրել էր նրան:  «Ամեն մի հեռախոսային զրույցը ավարտում էր «Նարեկից»  մի փոքր աղոթք ինձ համար ընթերցելով...Մի խոսքով հրաշք մարդ...Ափսոս, շատ ափսոս…»,-ավելացրեց դերասնուհին: Սպանության  դրդապատճառներին անրադառնալ, Անահիտ Մութաֆյանն այս պահին այնքան էլ ադեկվատ չհամարեց, քանզի հետաքննություն է ընթանում: «Անձնական կասկածները և անձնական հետաքննությունը կարող են խոչընդոտել քրեական գործի բացահայտմանը, բայց շատ եմ ուզում հավատալ այն վարկածին, որ սպանությունը եղել է զուտ գողություն կատարելու համար: Չեմ ուզում հավատալ այն մտքին, որ Անիի պես լուսավոր մարդը կարող էր թշնամիներ ունենալ»,-ազրափակեց դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:

Տաթև Առաքելյան