15-02-2016 11:55

BAFTA մրցանակաբաշխության արարողությունը. Կարմիր գորգ (լուսանկարներ)

Անգլիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել կինոյի ու հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի BAFTA-2016 մրցանակաբաշխության արարողությունը: Հաղթողների մասին մենք ավելի ուշ կպատմենք, իսկ մինչ այդ ուշադրություն կդարձնենք Royal Opera House-ի կարմիր գորգուղով անցնող աստղերին: Մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմի հավակնորդն է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոն:

Ֆիլմը նաև հավակնում է «Լավագույն ֆիլմ» կոչմանը: Այս կատեգորիայում «Վերապրածը» ֆիլմի հիմնական մրցակիցը Թոմաս ՄաքՔարթիի «Ուշադրության կենտրոնում»-ն է, որն արդեն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների:

Տարվա լավագույն դերասանուհու կատեգորայում անս տարի նոմինացվել են Բրի Լարսոնը, Սիրշա Ռոնանը, Ալիսիա Վիկադերը և Մեգի Սմիթը, ովքեր կարմիր գորգի վրայով քայլում էին ընկերության Վալենտինո Գարավանիի, Օլգա Կիրիլենկոյի, Ջոիլիաննա Մուռի, Քեյթ Ուինսլեթի և այլ աստղերի ուղեկցությամբ: