01-09-2016 18:00

Կայացել է Վենետիկի 73-րդ միջագային կինոփառատոնի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)

Լիդո կղզում կայացել է Եվրոպայում հնագույնը հանդիսացող Վենետիկի 73-րդ միջազգային ամենամյա կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը Եվրոպայի հնագույն կինոփառատոնն է:

Կինոփառատոնի կազմակերպիչները հրաժարվել են ֆորումի բացման օրն սովորաբար անցկացվելիք տոնական միջոցառումից՝ ի նշան Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքվ զոհվածների և վիրավորների ընտանիքների հարգանքի:  Տոնական ընթրիքն ու ընդունելությունը, որն, ըստ ավադույթի, պետք է անցկացվեր օգոստոսի 31-ին՝ 73-րդ կինոփառատոնի բացումից հետո, չեղյալ է հայտարարվել:

Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը: Հիմնական ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ: Սպասված պրեմերաների թվում են  Վիմ Վենդերսի, Ֆրանսուա Օզոնի, Էմիր Կուստուրիցայի, Թերենս Մալիքի գործերը, ինչպես նաև Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» դրաման: