Բավ է պառակտվել
09-02-2015 11:31

BAFTA-2015–ի պարգևատրման արարողությունը (լուսանկարներ)

Մինչդեռ Ատլանտիկայից այն կողմ երաժիշտները շնորհավորում էին Grammy-ի մրցանակակիրներին, Ատլանտիկայի մյուս կողմում՝ Լոնդոնում, BAFTA-2015 մրցնակաբաշխմանը հավաքվել էին կինոյի մասնագետները իրենցից լավագույններին պարգևատրելու համար: «Օսկար»-ի հերթական փորձը անցել է ըստ ավանդույթի «Քովենթ Գարդեն» հայտնի օպերային թատրոնի շենքում: 68 տարի շարունակ Կինոյի և թատերական արվեստների Բրիտանական ակադեմիայի խորհուրդը պարգևատրում է լավագույն դերասաններին, ռեժիսորներին, սցենարիստներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են էկրանին հեքիաթ ստեղծելու ոլորտում: Իրականում մենք վաղուց ենք ծանոթ այս տարվա մրցանակակիրների հետ: Մրացանակի հիմնական թեկնածուները հայտնի են դարձել դեռևս առաջին գլխավոր մրցանակաբշխության՝ «Ոսկե գլոբուս»-ի ժամանակ: Այսպիսով, այսօր կանանց մեջ առաջատարն է Ջուլիանա Մուրը, իսկ ֆիլմերի մեջ՝ «Բերդմեն» ժապավենը: BAFTA-ն բացառություն չդարձավ, և Մուրը կրկին արձանիկ ստացավ «Դեռ Էլիսն եմ» ֆիլմում կատարած իր աշխատանքի համար: Իսկ ռուսական «Լևիաթանը» այդպես էլ չարժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կոչմանը, քանի որ դրանից առաջ ընկավ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդան» կինոժապավենը:

Ինչ վերաբերվում է Կինոյի և թատերական արվեստների Բրիտանական ակադեմիայի մրցանակակիրներին, ապա «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Պատանեկությունը» կինոժապավենը, լավագույն դերասան ճանաչվեց Էդդի Ռեդմեյնը «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմի համար, որը իր հերթին հաղթեց «Լավագույն բրիտանական ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում: «»Գրանդ Բուդապեշտ» հոթելը» արձանիկներ ստացավ երաժշտության, գրիմի և սանրվածքների, լավագույն սցենարի, կոստյումների և գեղարվեստական ձևավորման համար: Ինչ վերաբերվում է մոնտաժին, ապա այստեղ աչքի է ընկել «Մոլեգնություն» ֆիլմի թիմը: Լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել «Լեգո: Ֆիլմ» ժապավենը, իսկ «Ինթերսթելարը» հաղթել է «Լավագույն հատուկ հնարքներ» անվանակարգում: Դերասան Ջ.Ք. Սիմոնսը երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար արձանիկ է ստացել Րիզ Ուիզերսփունի ձեռքերից, իսկ Պատրիցիա Արքեթը դարձել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի: Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակը ստացել է «Բերդմեն»-ը: Ջեք Օ'Քոնելլը ճանաչվել է «Բարձրացող աստղ», իսկ լավագույն ռեժիսորի կոչումը ստանձնել է Իթեն Հոուքը: