13-09-2013 23:34

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր, հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի ՙԾառերը՚ մոնոներկայացմամբ:

 

Հրանտ Մաթևոսյանի "Ծառերը՚" ներկայացումը կբացի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական թատերաշրջանը սեպտեմբերի 14–ին։
Ներկայացման բեմադրիչն ու գլխավոր դերակատարը Հայաստանի վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանն է:
Նոր թատերաշրջանում թատրոնը կուրախացնի հանդիսատեսին երկու պրեմիերաներով` Շեքսպիրի պիեսի հիման վրա բեմադրված "Ռիչարդ Երկրորդ" և "Մադագասկար"մանկապատանեկան ներկայացումներով: Վերջիններս կցուցադրվեն հոկտեմբերին։
Հավելենք, որ ընթացիկ թատերաշրջանում կներկայացվի շուրջ 40 բեմադրություն։