Բավ է պառակտվել
17-05-2017 14:13

Կաննի 70-րդ կինոփառատոնը խոստանում է անմոռանալի դառնալ (Լուսանկար, տեսանյութ)

Մայիսի 17-ին մեկնարկում է Կաննի կինոփառատոնը, որը ընթանալու է մինչև մայիսի 28-ը:

 
Զվյագինցև և Լոզնիցա
Մրցույթին մասնակցում են միանգամից երկու ռուս ռեժիսոր (բացառիկ դեպք է)՝ Անդրեյ Զվյագինցևն իր «Անսիրություն» ( «Нелюбовь») դրամայով և Սերգեյ Լոզնիցան իր «Ամոթխած»-ով, որը Դոստոևսկու համանուն պատմության ազատ էկրանավորումն է: Երկու հեղինակն էլ հաղթանակի լավ շանսեր ունեն, այս ֆիլմերը վաղուց են շրջանառվում ամենասպասվածների ցանկում: Զվյագինցևին՝ աղմկահարույց «Լևիաթանից» հետո, իհարկե, առավել անհամբերությամբ են սպասում, բայց Լոզնիցան էլ հասցրել է մասնակցել Կաննի կինոփառատոնին իր երկու խաղարկային « Իմ երջանկություն» և « Մշուշում» կինոնկարներով: Ի դեպ Զվյագինցևը, ում «Ելենան» ցուցադրվել է « Հատուկ հայացք»-ով, երբեք Կաննից առանց մրցանակ չի հեռացել: Նշնք նաև, որ «Ամոթխածը» և « Անսիրություն»-ը նկարահանվել են առանց պետական միջոցների:


Շատերը կցանկանան հստակեցնել՝ Լոզնիցան ուկրաինացի է: Նա իրապես ուկրաինական անձնագիր ունի, բայց ավելի կոռեկտ կլիներ, եթե ռեժիսորին կոսմոպոլիտ « աշխարհի քաղաքացի» անվանել: Նա ծնվել է Բելոռուսում, սովորել է Կիևում և Մոսկվայում, աշխատել է Պետերբուրգում, ինչից հետո տեղափոխվել է Գերմանիա: Ամեն դեպքում, « Ամոթխածը» նկարահանվել է ռուսերեն (ի դեպ, Դաուգավպիլսում)՝ ռուս դերասանների և պրոդյուսորների մասնակցությամբ: Եվ բացի այդ, ռուս Մեծ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի հիման վրա:
« Անսիրության» մասին հայտնի է, որ Զվյագինցևը պատմում է ծանր ապահարզանի մի պատմություն: « Ամոթխած»-ի գործողությունը Լոզնիցայի մոտ կատարվում է մեր օրերում, իրադարձությունները ծավալվում են բանտում և դրա շրջակայքում:

Թվին Պիքս

 
Գլխավոր բանը, որ կատարվել է մրցույթի շրջանակներից դուրս՝ Դևիդ Լինչի նոր « Թվին Պիքսի» առաջի երկու սերիաների պրեմիերան է: Այն, անկասկած, փառատոնի ամենաշատ իրարանցում առաջացնող իրադարձությունը կդառնա: Կինոդիտման ժամանակացույցը դեռ չի հայտարարվել, և դեռ պարզ չէ, թե պաշտոնական հեռուստապրեմիերայից (մայիսի 21) որքան շուտ տեղի կունենա ցուցադրությունը Կաննում: Գուցե հաշված ժամեր առաջ, կամ նույնիսկ օրեր: Այսպես թե այնպես, « Թվին Պիքսը» մեծ էկրանին տեսնելը թանկ արժե, իսկ Լինչի, նրա դերասանների և նկարահանող խմբի հետ կարմիր գորգից արված լուսանկարը անկասկած դառնալու է տարվա ամենահայտնի լուսանկարը:


Միխայել Հանեկե


Հնգամյա դադարից հետո Կանն է վերադառնում Միխայել Հանեկեն: Փոքր-ինչ ծաղրական «Հեփի էնդ» անվանումով նրա նոր կինոնկարը պատմում է ժամանակակից Եվրոպայի գաղթականների մասին: Ինչպես որ ռեժիսորի նախորդ ՝« Սեր» կինոնկարում, այստեղ ևս նկարահանվել են Ժան-Լուի Տրենտինյանը, և Իզաբել Յուպերը: Երրորդ գլխավոր դերը մարմնավորում է դերասան և ռեժիսոր Մատյե Կասովիցը(«Ատելություն», «Ամելի»): Ի միջի այլոց, Հանեկեն այն քչերից է, ով Կաննի բարձր մրցանակի՝ « Ոսկե արմավենու ճյուղի» կրկնակի դափնեկիր է, և այդ երկու միցանակները ստացել է իրար հետևից՝ երկու նախորդ ֆիլմերի համար, բայց երրորդ « Արմավենին» դեռ չի ստացել ոչ ոք և երբեք:

Ասիական կինոարտադրություն

 
Կաննի ծրագրում, որտեղ միշտ էլ հատուկ վերաբերմունք են ունեցել ասիական կինոյի նկատմամբ, կա երեք ճապոնացի ռեժիսոր( Գրան պրիի դափնեկիր Նաոմի Կավասեն մրցույթին մասնակցում է իր « Փայլ»-ով, Տակասի Միիկեն մրցույթից դուրս իր « Անմահի սայր»-ով, Կիեսի Կուրոսավան «Հատուկ հայացքում» իր « Քանի դեռ չենք անհետացել» ֆիլմով ), բայց ժամանակն է, որպեսզի «պաշտոնապես» արևելյան կինոմատոգրաֆի առաջատար ճանաչվի Հարավային Կորեան: Հիմնական մրցույթին մասնակցում է միանգամից երկու կորեական ֆիլմ՝ Հոն Սան-սուի « Օր հետո» և Պոն Ջուն-խոյի ֆանտաստիկ «Օկչա»-ն (այստեղ այլոց հետ նկարահանվել է նաև Տիլդա Սուինտոնը): Նույն Հոն Սան-սուի ևս մեկ ֆիլմ, դա « Քլերի խցիկ»-ն է Իզաբել Յուպերի մասնակցությամբ:

Առաջին մրցանակները
Մրցույթին մասնակցում են 40-ից 50 տարեկան տասնյակ ռեժիսորներ և նրանցից յուրաքանչյուրին կարելի է ֆավորիտ համարել: Առաջին անգամը չէ, որ նրանց բոլորին էլ հեռանկարային են համարում, բայց դեռ ոչ մեկին էլ չեն պարգևատրել Կաննի արժեք ունեցող մրցանակով: Դրանք են՝ ամերիկացիներ Թոդ Հեյսը, Սոֆիյա Կոպոլան և Նոա Բաումբախը(առաջին անգամ է հայտնվել Կաննի մրցույթում), հունգարացի Կոռնել Մունդրուցոն, ֆրանսիացի Ֆրանսուա Օզոնը, և գերմանացի Ֆաթիհ Աքինը: Հավանաբար ամենից մեծ սպասումները կապված են երկու անվան հետ՝ Օսկարակիր, « Արտիստ»-ը ստեղծող Միշել Խազանավիչուսի, ով նկարահանել է « Սարսափազդուն»՝ Լուի Գարելի մասնակցությամբ, իսկ « նոր հունական պատերազմի» առաջնորդ Յորգոս Լանտիմոսը(«Ժանիք », «Օմար») իր « Սրբազան եղջերուի սպանություն» գործում ծավալվել է Եվրիպիդեսի դրամատուրգիայի ուղղությամբ: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քո..
լին Ֆարելն ու Նիկոլ Քիդմանը:

«Հատուկ հայացք»


«Հատուկ հայացք» ծրագրում հնչեղ անուններ են ներկայացված՝ նույն ինքը Կուրոսավան, հանրահայտ իտալացի Սերժիո Կաստելիտոն և «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Լորան Կանտեն: Չնայած դրան ճանաչում չունեցող երիտասարդ ռեժիսորների դեբյուտները ևս բավական են: Նրանց թվում է ռուս Կանտեմիր Բալագովը՝ Ալեքսանդր Սոկուրովի աշակերտը: Նրա « Նեղվածք» ֆիլմը պատմում է Նալչիկում բնակվող հրեական մի ընտանիքի մասին: Սա Կաննի պաշտոնական ծրագրի երրորդ ռուսական ֆիլմն է: Վատ չէ:

Կլոդ Լանցման


Կինոփառատոնին մրցույթից դուրս մասնակցում է աշխարհի մեծագույն վավերագիրներից մեկը՝ 91- ամյա Կլոդ Լանցմանը. Դիմակայության մասնակիցը, Սարտրի համախոհը, և ինը ժամյա գլուխգործոցի՝ Հոլոքոստի մասին պատմող «Շոա» ֆիլմի ստեղծողը: Նրա նոր ֆիլմը կոչվում է «Նապալմ»: Փառատոնի ծրագրային տնօրեն Տյերի Ֆրեմոյի խոսքերով, այն նվիրված է Հյուսիսային Կորեային:

Աբբաս Կիարոստամի


Փառատոնի 70-ամյակի առթիվ կցուցադրվի իրանական հանճար Աբբաս Կիարոստամիի «24 կադր» անվանումով վերջին աշխատանքը:
Կիարոստամին, ով « Ոսկե արմավենու ճյուղի» իրանացի միակ դափնեկիրն է, ով կյանքից հեռացավ անցած տարի:
Քրիստեն Ստյուարտի դեբյուտը
Կաննում կցուցադրեն հայտնի դերասանուհի Քրիստիան Ստյուարտի 17-րոպեանոց ռեժիսորական դեբյուտը(«Մթնշաց», «Անձնական գնորդ»), որը կոչվում է « Գնանք լողանք»:

Վիրտուալ իրականություն
Կաննում առաջին անգամ կկայանա նաև փորձարարական ֆորմատում նկարահանված «Վիրտուալ իրականություն» ֆիլմի պրեմյերան: Այն կրում է « Միս և ավազ» անվանումը, և նկարահանվել է համաշխարհային հռչակ ունեցող մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես, Ինյարիտուի կողմից(«Բերդման», «Ողջ մնացածը»):