Բավ է պառակտվել
16-05-2015 16:58

Բուքմեքերները Եվրատեսիլ 2015-ի հավանական հաղթողների շարքում Հայաստանին չեն նշում

Օրեր անց հայտնի կդառնա Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի հաղթողի անունը: Բոլոր երկրների մասնակիցներն արդեն հայտնի են, և բուքմեյքերները սկսել են կանխատեսնումներ անել, թե որ երկիրը կհաղթի այս տարի: Այս պահի դրությամբ հաղթողի ամենահավանական թեկնածու են համարում Իտալիան ներկայացնող «II Volo» խումբը, որը Յութուբի իր պաշտոնական էջում արդեն ունի 24 623 221 դիտում: Հավանական հաղթողների ցուցակում է նաև Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան` «A million voices» երգով: Բուքմեյքերները Հայաստանի ներկայացուցիչներին որպես հաղթողի հավակնորդ առայժմ չեն տեսնում: Մայիսի 19-ին Եվրատեսիլ 2015-ի առաջին կիսաեզրափակչում «Genealogy» խումբը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Մրցույթին Հայաստանը ներկայանում է «Don’t deny» երգով: Մեր պատվիրակությունն արդեն Վիեննայում է: