Բավ է պառակտվել
05-11-2016 09:24

Փիթը երեխաների խնամակալության հավասար իրավունքներ տրամադրելու խնդրանքով դիմել է դատարան

Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը դիմել է դատարան՝ խնդրելով իրեն ու կնոջը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին, հավասար իրավունքներ տրամադրել 6 երեխաների խնամակալության հարցում:

 Փիթի փաստաբանների կողմից Կալիֆորնիայի դատարան ուղարկված փաստաթղթերից հետևում է, որ դերասանին չի գոհացնում Ջոլիի առաջարկը, ըստ որի՝ բոլոր երեխաները պետք է ապրեն իր հետ, իսկ Փիթին իրավունք է տրվելու ժամանակ առ ժամանակ այցելել նրանց:

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ իրականացվում է հետաքննություն, որի շրջանակում իրավապահները փորձում են պարզել, թե արդյոք Փիթը ոչ պատշաճ ձևով է վերաբերվել երեխաների հետ: Ջոլիի պնդմամբ՝ նման դեպքեր եղել են, սակայն Փիթը հերքում է դա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան՝ միանձնյա խնամակալություն պահանջելով երեխաների համար: