Բավ է պառակտվել
24-09-2016 10:16

Բրեդ Փիթը վարձել է հայտնի հոլիվուդյան փաստաբանի

Դերասան Բրեդ Փիթը վարձել է հոլիվուդյան հայտնի փաստաբան Լենս Սպիգելին, ով փորձագետ է ընտանեկան իրավունքի գծով: Ավելի վաղ նա ներկայացրել է դերասանուհի Եվա Լոնգորիայի, դերասան Չարլի Շինի և երգիչ Մայքլ Ջեքսոնի իրավունքները: Ջոլին վարձել է ապահարզանների գծով փորձագետ Լորա Վասերին, ով արդեն համագործակցել է նրա հետ Բիլի Բոբ Թորնթոնից բաժանվելու ժամանակ:

Բրեդ Փիթի  շահերը ներկայացնող  իրավաբաններ խումբն այժմ բավականին շատ խնդիրներ ունի լուծելու:

Սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան՝ նշելով Բրեդ Փիթի հետ եղած անհաղթահարելի տարաձայնությունները, պաշտոնապես հայտնել է դերասանուհու փաստաբան Լորա Վասերին: Ջոլին դատարանով խնամակալություն կպահանջի բոլոր վեց երեխաների նկատմամբ՝ թույլ տալով նախկին ամուսնուն այցելել նրանց: Դերասանները միասին ապրել էին տասը տարի, սակայն ամուսնացել էին միայն 2014թ. օգոստոս 23-ին: