Բավ է պառակտվել
02-11-2016 09:00

Հայտարարվել է «Տարվա տղամարդու» անունը

 

Իռլանդական U2 ռոք-խմբի մենակատար Բոնոն ճանաչվել է «2016 թ.-ի տղամարդ»: Կանանց ամսագիրն իր գոյության 36 տարվա ընթացքում առաջին անգամ է նմանատիպ կոչում շնորհել:

Պարբերականը բարձր է գնահատել ոչ միայն 56-ամյա երաժշտի ստեղծագործական արժանիքները, այլ նաև նրա ակտիվ բարեգործական գործունեությունը: Մասնավորապես, 2015 թ.-ին Բոնոն հիմնել է Poverty Is Sexist («Աղքատությունը սեքսիզմ է») բարեգործական կազմակերպությունը, որը կոչված է օգնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին որակյալ կրթություն և բժշկական ծառայություններ ստանալու, ինչպես նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու հարցում:

«Երբ արական սեռի ռոք աստղը, ով կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է այս կյանքում, որոշում է իր ուշադրությունը կենտրոնացնել կանանց իրավունքների վրա, դա դրվատանքի է արժանի: Մենք հպարտ ենք ռոք աստղ Բոնոյին կոչել տարվա տղամարդ», - նշել են ամսագրի խմբագրությունից:

Անձամբ ռոքերն ինքնաքննադատաբար է արձագանքել որոշմանը: «Ես հարցրի կնոջս` արդյո՞ք, արժանի եմ այս կոչմանը: Նա վստահ չէր, որ արժանի եմ», - նշել է Բոնոն: «Անձամբ ես վստահ եմ, որ արժանի չեմ դրան: Սակայն ես շնորհակալ եմ այդ մրցանակի համար, որն ինձ թույլ կտա հայտարարել, որ սեռերի հավասարության պայքարում հնարավոր չէ հաղթել, եթե տղամարդիկ չմասնակցեն դրան կանանց հետ միասին», - նշել է U2-ի մենակատարը։

Ամսագիրը շնորհել է «Տարվա կին» պատվավոր կոչումը ՄՎՖ-ի տնօրեն Քրիստին Լագարդին, 2016 թ.-ի մարմնամարզության քառակի օլիմպիական չեմպիոն Սիմոնա Բայլզին (ԱՄՆ), երգչուհի Գվեն Սթեֆանիին, իտալացի մոդելավորող Միուչի Պրադային, ամերիկացի փոփ-երգչուհի Զենդաեին, ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ակաբեկչական խմբավորման զինյալների նախկին հարճ, իրավապաշտպան Նադե Մուրադ Բասի Տախայեին, մոդել Էշլի Գրեմին և սևամորթների իրավունքների համար պայքարող Black Lives Matter («Սևամորթների կյանքն արժեք ունի») ամերիկյան շարժման հիմնադիրներին:

Բոնո (իսկական անունը` Փոլ Դևիդ Հյուսոն)  ծնվել է 1960 թվականի մայիսի 10-ին Դուբլինում: 1977 թվականին Դուբլինում  հիմնեց  U2 խումբը։  2002 թվականին նա հիմնադրեց DATA ընկերությունը, որի հապավումը բացվում է որպես «Debt AIDS Trade Africa» (անգլ.՝ Հարկ, ՁԻԱՀ, առևտուր, Աֆրիկա): Իսկ այժմ նա ակտիվորեն հովանավորում  է տաղանդավոր երիտասարդներին իր հայրենիքում: