Բավ է պառակտվել
18-02-2015 14:26

Բոլիվուդյան «Օսկար»-ը կշնորհվի Մոսկվայում

ZEE TV Russia հեռուստաալիքը մտադիր է Մոսկվայում անցկացնել Zee Cine Awards մրցանակաբաշխության արարողությունը, որը հանդիսանում է «Օսկար»-ի բոլիվուդյան տարբերակը: Ինչպես հայտնել են ZEE TV Russia-ի մամլո ծառայությունից, այդ հարցով բանակցությունները անցնում են հնդկական ZEE Entertainment Enterprises Limited հեռուստաալիքի հետ: Նախատեսվում է, որ միջոցառումը տեղի կունենա ՌԴ մայրաքաղաքում 2015 թվականի սեպտեմբերին, և այժմ կողմերը հարթակ են փնտրում: Արդեն հայտնի է, որ որպես մրցանակաբաշխության հաղորդավար հանդես կգա դերասան Շահրուք Քհանը, ում հայրենիքում կոչում են «Բոլիվուդի թագավոր»: Նա հայտնի է դարձել այնպիսի ֆիլմերի շնորհիվ, ինչպիսիք են «Իմ անունը Քհան է», «Կյանքը վախի մեջ», «Կյանքում ամեն ինչ պատահում է» և «Մահվան հետ խաղը»: Ինչպես մանրամասնել են մամլո ծառայությունում, ZEE TV Russia-ն միակ ռուսաստանյան հեռուստաալիքն է, որը հեռարձակում է հնդկական կինոմրցանակաբաշխության արարողությունը: «Այդ մշտապես ծավալուն և հետաքրքիր միջոցառում է, որի հետ կարող է համեմատվել միայն հոլիվուդյան «Օսկար»», - հավելել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Լեոնիդ Յուրգելասը: Zee Cine Awards-ը Բոլիվուդի խոշորագույն մրցանակաբաշխությունն է: Տվյալ մրցանակը շնորհվում է Հնդկաստանի կինորարվեստում ներդրման և մատուցած ծառայությունների համար: Այն առաջին անգամ անցկացվել է 1998 թվականին Մումբայում, և արդեն 2004 թվականին միջազգային կարգավիճակ է ստացել: Կարևորագույն անվանակարգերում հաղթողներին ընտրում են ողջ աշխարհի հեռուստասիտողները: Տարբեր տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը անցել է Դուբայում, Մալայզիայում, Մավրիկի կղզում, երկու անգամ Լոնդոնում, ինչպես նաև Սինգապուրում և Մակաոյում: