Բավ է պառակտվել
13-09-2016 09:05

Բլոգերները կոչ են անում դիմակայել թուրքերին, ովքեր նվազեցնում են «Խոստում» ֆիլմի վարկանիշը (տեսանյութ)

Ադրբեջանցի և թուրք օգտատերերը դիտավորյալ նվազեցնում են Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի վարկանիշը IMDb աշխարհի խոշորագույն տվյալների բազայում:

Ֆիլմը, որում նկարահանվել են համաշխարհային կինոյի աստղերը հավակնում է ամենահեղինակավոր «Օսկար» կինոմրցանակին:

Սոցիալական ցանցերում հայտնված հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի և Թուրքիայի ինտերնետի օգտատերերը, կազմակերպված ակցիայի շրջանակում, ֆիլմին ցածր վարկանիշ են տալիս:

Այդ փորձերին դիմակայելու համար բլոգերներն առաջարկում են անցնել հետևյալ հղումով և ֆիլմին առավելագույն գնահատական տալ:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին սիրո պատմություն ներկայացնող ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ կիրակի՝ սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի 41-րդ կինոփառատոնին: Ֆիլմում նկարահանված Օսկար Այզեքը եկել էր ֆիլմի պրեմիերային՝ պիջակին անմոռուկ փակցրած, որը 2015 թ.-ին Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհրդանիշն էր:

Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առաջադրվել է «Օսկարի» «Ռուանդայի հյուրանոց» ֆիլմի համար` որպես լավագույն ռեժիսոր: Ֆիլմի սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից նախորդ տարի:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչոըհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: