10-02-2015 12:25

Մոսկվայում գործարարը վարկը մարելու նպատակով մարիուխանա էր վաճառում

Մոսկվայի բնակիչը սկսել է զբաղվել մարիխուանայի վաճառքով վարկը մարելու համար, հայտնել են Թրմամիջոցների հետ պայքարի դաշնային ծառայության Մոսկվայի վարչության մամլո ծառայությունում: «Վարչության աշխատակիցները ձերբակալել են մեքենայաշինական խոշոր ընկերության 32-ամյա ղեկավարին մարիխուանա տեսակի թմրանյութով: Ձերբակալությունը տեղի է ունեցել Նովայա Բասմաննայա փողոցում՝ երբ կասկածյալը պատրաստվում էր 1 կգ մրանյութ իրացնել»,- նշել է մալո ծառայության աշխատակիցը: «Վարձակալած բնակարանում, որտեղ տղամարդը բնակվում էր իր կնոջ և երեխայի հետ, նա աճեցրել է մարիխուանա անձնական օգտագործման և իրացման համար: Չորացրած թմրանյութը կասկածյալը ամեն օր օգտագործում էր որպես ծխախոտ: Նրա խոսքով՝ ամսեկան եկամուտը կազմում էր ավելի քան 150 հազար ռուբլի, սակայն վարկի պատճառով նա փողի մեծ կարիք ուներ», - հայտնել է կառույցի ներկայացուցիչը: Հուսահատված մրանյութ վաճառողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 228.1 հոդվածով: Տվյալ պատժամիջոցով նախատեսվում է 10-ից 20 տարի ազատազրկում: