Բավ է պառակտվել
06-05-2015 12:15

Բեյոնսեն գլխավորել է ամենաազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը (լուսանկարներ)

Բեյոնսեն գլխավորել է ամենաազդեցիկ մայրերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է բրիտանական Working Mother կազմակերպությունը:

Երգչուհուց բացի՝ ցուցակում ընդգրկվել են Անջելինա Ջոլին, Վիկտորյա Բեքհեմը, Քերի Վաշինգտոնը, Մադոննան, Բլեյք Լավլին, Ջուլիանա Մուրն ու Ջենիֆեր Լոպեսը:

Բացի այդ՝ վարկանիշային աղյուսակում է հայտնվել նաև Հորդանանի թագուհի Ռանիան, ԱՄՆ առողջապահության նախարար Սիլվիա Մեթյուզ Բերուելը, JP Morgan-ի մենեջեր Մերի Կալահան Էրդոուսը, Yahoo!-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը ու այլ հաջողակ ու ազդեցիկ անհատներ:

Working Mother ամսագրի խմբագրի խոսքով՝ մասնակիցների ընտրության ժամանակ ամսագրի աշխատակիցները առաջնորդվել են բազմաթիվ չափորոշիչներով: