Բավ է պառակտվել
27-12-2014 13:40

Բեյոնսեն ճանաչվել է «Տարվա արտիստ»՝ ըստ Facebook-ի

Facebook սոցկայքը կազմել է այս տարվա ամենահեղինակավոր անձանց սեփական վարկանիշային ցուցակը։ 
Պարզվել է, որ երկրպագուներն առավել շատ հետաքրքրվել են երգչուհի Բեյոնսեի գործունեությամբ, նա զբաղեցրել է ցուցակի առաջին հորիզոնականը, փոխանցում է segodnya.ua-ն։ 
Եվ դա բոլորվին էլ զարմանալի չէ, քանի որ վերջին կես տարվա ընթացքում երգչուհու անունը միշտ եղել է առաջին էջերին։ 
Սոցկայքի ցուցակի լավագույն տասնյակում են նաև երգիչ Ֆարել Ուիլյամսը, հումորիստ-հաղորդավար Ջիմի Ֆելոնը, ռեփեր Pitbull-ը և այլ հայտնի աստղեր։ 
Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։