Բավ է պառակտվել
14-01-2014 19:34

Հայտնի են Բեռլինյան 64-րդ կինոփառատոնի ժյուրիի անդամները

Այս տարվա փետրվարի 6-16-ը կայանալիք Բեռլինյան 64-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Կինոփառատոնի
մասնագիտական խորհուրդն այս տարի կգլխավորի ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Շամուսը: Այսպիսով մրցույթի ժյուրիում ընդգրկվել են՝ ֆրանսիացի ռեժիսոր Միշել Գոնդրին, Հոնկոնգից դերասան Թոնի Լյունը, ամերիկացի դերասաններ Քրիստոֆ Վալցը և Գրետա Գերվիգը, ամերիկացի պրոդյուսեր Բարբարա Բրոկոլին, դանիացի դերասանուհի Տրինե Դյուրհոլմը, իրանցի ռեժիսոր Միտրե Ֆարահանին: