Բավ է պառակտվել
16-01-2014 11:57

The Beatles-Ը կվերադառնա առանց Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի

The Beatles խմբի անդամները կրկին միասին բեմ դուրս կգան: Իհարկե՝ խումբը չի կարող ներկայանալ ամբողջ կազմով՝ Ջոն Լենոնը և կիթառահար Ջորջ Հարիսոնը արդեն ողջ չեն:

Իսկ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը խոստացել են հյուրընկալվել Լոս Անջելեսում կայանալիք Gremmy-ի մրցանակաբաշխությանը: Ըստ տեղեկությունների՝ The Beatles-ին կճանաչեն երգի պատմության մեջ ամենաազդեցիկ խմբերից մեկը:

Բացի այդ՝ Փոլ Մաքքարթնին մրցանակների կհավակնի «Լավագույն երգի» և «Ֆիլմի լավագույն երաժշտության» համար: Իսկ հաջորդ օրը տեղի կունենա մեծ միջոցառում, որի ժամանակ տարբեր աստղեր կկատարեն The Beatles-ի հայտնի երգերը: