25-07-2014 12:29

՛՛Բարեկամություն՛՛ համույթը հիանալի ելույթներ է ունեցել Ֆրանսիայում և Իսրայելում

Պարը սովորական շարժումների հավաքածու չէ, այն մեր հոգեբանությանը և պատմությանը պետք է համապատասխանի, ես ստեղծում եմ մեծ կտավներ: Այսպես է կարծում Բարեկամություն պետական ասամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը: Նա պատմում է, թե ինչպիսի ջերմ վերաբերմունքի են արժանացել Ֆրանսիայում և Իսրայելում՝ հյուրախաղերի ժամանակ: 3000 հոգանոց դահլիճում, որտեղ մեծամասամբ արտերկրացիներ են եղել, րոպեներ շարունակ հոտնկայս ծափահարել են, մոտեցել և շնորհակալություն հայտնել կատարած փայլուն աշխատանքի և ներկայացրած արվեստի համար: Հատկանշականն այն է, որ Բարեկամություն անսամբլի ելույթներին անդրադարձել է ֆրանսիական մամուլը, չխնայելով և ոչ մի գովեստի խոսք, նշել են, որ հիանալի կերպով միաձուլվում է ավանդականն ու ժամանակակիցը:

Մեհրաբյանի հավաստմամբ բնավ հարկավոր չէ արտերկրում համերգ ունենալ զուտ Հայաստանից դուրս գնալու և ձևական կողմերի համար: Իրենք մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այս ամենին: Համերգները կազմակերպվել են բարձր մակարդակով: Նշենք, որ ՛՛Բարեկամություն՛՛ համույթը ստեղծագործական գործունեության 27 տարիների ընթացքում բազմիցս մեծ հաջողությամբ հանդես է եկել աշխարհի տարբեր երկրների բեմերում: Իսկ Ֆրանսիայում համույթի հյուրախաղերը կազմակերպել էր ՝ Ֆրանսիայի հայ երիտասարդաց միությունը: Գեղարվեստական ղեկավարն ու անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը փաստում են, որ արդեն կան նոր առաջարկներ:

Մեհրաբյանը նշում է, որ անգամ Երևան վերադառնալուց հետո ՝ Ֆրանսիայի և Իսրայելի գործընկերները դեռ շարունակում են ստանալ համույթի ելույթներից զմայլված հանդիսատեսի վառ տպավորությունների արձագանքներն ու հիացական կարծիքները: