Տասնութ տարվա ամուսնությունից հետո Մելանի Գրիֆֆիթն ու Անտոնիո Բանդերասը բաժանվեցին: Ինչպես հայտնում է TMZ պարբերականը, դերասանուհին դիմել է ապահարզան ստանալու համար՝ որպես պատճառ նշելով "անլուծելի տարաձայնությունները": 56-ամյա Գրիֆֆիթը դիմել է երեխայի համար ալիմենտ ստանալու և իրենց ընդհանուր դստեր՝ 17-ամյա Ստելլայի հանդեպ միանձնյա խնամակալության համար: Բացի այդ Գրիֆֆիթը ալիմենտ է պահանջում նաև իրեն համար, գրում է попкорнnews պարբերականը:
Ինչպես նշում է պարբերականը, զույգը ամուսնացած է եղել 1996 թվականից, և լուրերի համաձայն, տարիներ շարունակ պայքարել է իր ընտանեկան երջանկության համար. նրանք ստիպված են եղել անցնել բազում փորձությունների միջով: Օրինակ՝ Գրիֆֆիթը տեղափոխվել է վերականգնողական կլինիկա ցավազրկող դեղանյութերից կախվածության պատճառով: Նրա վերականգնողական մեթոդներից մեկը եղել է ընտանեկան թերապիան:
Գրիֆֆիթը նաև երկու զավակ ունի նախորդ ամուսնություններից: Այդ կլինի դերասանուհու երրորդ ապահարզանը: Նա նախկինում ամուսնացած է եղել Դոն Ջոնսոնի և Սթիվ Բաուէրի հետ: Բանդերասը նույնպես ամուսնացած է եղել դերասանուհի Անա Լեսեյի հետ:
Բավ է պառակտվել