21-05-2015 09:14

B.B. King-ին կհուղարկավորեն մայիսի 30-ին՝ Միսիսիպիում

Լեգենդար ամերիկացի երաժիշտ B.B. King-ին կհուղարկավորեն մայիսի 30-ին՝ Միսիսիպիում, որտեղ նա ծնվել է և սկսել իր կարիերան։ B.B. King-ը մահացել էր մայիսի 14-ին, 89 տարեկանում։ Մահը վրա էր հասել Լաս Վեգասի իր տանը։ Մինչ հուղարկավորությունը՝ հանգուցյալի դին կտեղափովի Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաք, որտեղ կանցկացվի սգո արարողություն և հիշատակի օր։ Այնուհետև նրա դին կտեղափոխվի իր հայրենիք քաղաք Ինդիանոլա (Միսիսիպի)։