Բավ է պառակտվել
03-10-2014 13:33

«Պետք է միշտ սիրահարված լինել ինչ-որ բանի». Շառլ Ազնավուր

Երեկ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հերթական հյուրն էր մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Հաղորդման ժամանակ Ազնավուրը, ով այսօր երեկոյան համերգ է տալու Մոսկվայում, պատմել է իր կյանքի, արմատների, գործունեության, ապագա պլանների մասին, ափսոսել ռուսերեն չիմանալու համար, ինչպես նաև գեղեցիկ նվեր ստացել իր տաղանդը գնահատող հայ երկրպագուներից։ Իսկ Իվանի այն հարցին, թե ինչպես է հաջողվում Ազնավուրին մշտապես լավ տեսք ունենալ, շանսոնյեն պատասխանել է. «Ես շատ չեմ խմում, հետեում եմ ինձ, այլեւս չեմ ծխում, և ամենակարևորը՝ ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սիրում եմ իմ աշխատանք։ Միշտ պետք է սիրահարված լինել մի բանի»։