Բավ է պառակտվել
02-06-2014 13:18

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնում

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, ով օրերս նշեց իր 90-ամյակը, հունիսի 1-ին ելույթ է ունեցել Լոնդոնի Ալբերտ-հոլլում, որտեղ ներկա է եղել 5500 հանդիսատես:Համերգի սկզբում նա հայտարարել է, որ երգերի կեսը կլինի ֆրանսերեն, մյուս կեսը՝ անգլերեն:

Հանդիսատեսը, որոնց շարքում շատ են եղել ֆրանսիացիներն ու հայերը, ունկնդրել են շատ հայտնի երգեր, ոյդ թվում «Mes Emmerdes»-ը, «She»-ն, «Take Me Along»-ն ու «La Boheme»-ը:

Ազնավուրը հունիսի 26-ին համերգ կտա Բարսելոնում, սեպտեմբերի 13-ին՝ Լոս Անջելեսում, այնուհետեւ նաեւ Ժնեւում եւ Անտվերպենում:

Նշենք, որ Երեւանում Շառլ Ազնավուրը ելույթով հանդես է եկել մայիսի 12-ին: Համերգին ներկա են եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները: