Բավ է պառակտվել
04-11-2014 08:30

Թուրքերը Ազնավուրին մրցանակ են հանձնել

Ֆրանսահայ աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը թուրքական «Ոսկե սոսի» մրցանակ է ստացել։ Թուրքական Posta պարբերականի թղթակից Էրքան Օզերմանին հաջողվել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլի միջնորդությամբ հարցազրույց կազմակերպել Շառլ Ազնավուրի հետ։ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավորին է հանձնել Թուրքիայի Իզմիթցիների կողմից նրան հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։ Սակայն «Ոսկե սոսի» մրցանակի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ին, Ստամբուլում։ Շառլ Ազնավուրը նշել է, թե իր իզմիթցի մայրը եթե տեսներ իր համաքաղաքացիների տված այդ մրցանակը, շատ ուրախ կլիներ։ Թուրքական պարբերականը հիշեցրել է, որ 1924-ին Փարիզում ծնված Ազնավուրի մայրը Ֆրանսիա է տեղափոխվել Թուրքիայի Իզմիթ քաղաքից, իսկ հայրը՝ Վրաստանից։