Բավ է պառակտվել
10-10-2014 17:18

Շառլ Ազնավուրի մոտ ոչ մի լուրջ խնդիր չկա

Հոսպիտալացված Շառլ Ազնավուրի մոտ ոչ մի լուրջ խնդիր չկա, հավաստիացրել է աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիեի մամուլի քարտուղարը: «Europe 1» ռադիոկայանի փոխանցմամբ՝ մամուլի քարտուղարը հայտնել է, որ երգիչը «հոգնած է, ուրիշ ոչինչ» եւ օրվա ընթացքում դուրս կգրվի հոսպիտալից:Ինչպես գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը, Շառլ Ազնավուրի մտերիմները նույնպես հավաստիացրել են, որ վերջինս օրվա երկրորդ կեսին կլքի հիվանդանոցը: «Նա ուղեղի արյան շրջանառաության (ինսուլտի) խախտումներ կամ այլ լուրջ հիվանդություն չունի: Ընդամենը հոգնածություն», - նշել է երգչի մտերիմներից մեկը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր gisher.news-ն, հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել էր Ժնեւի հիվանդանոցներից մեկում: Համերգների կազմակերպմամբ զբաղվող շվեյցարական Opus On ընկերությունը հայտնել էր, որ Ազնավուրը հիվանդանոց է տեղափոխվել, որպեսզի բացառվի վերջին օրերին ի հայտ եկած վարակի զարգացումը: Ընկերությունն ընդգծում է, որ դրա հետեւանքով հետաձգվել է այս տարի 90-ամյակը տոնող մեծանուն երգչի Ժնեւում նախատեսված համերգը: