Բավ է պառակտվել
23-08-2014 17:28

Ի պաշտպանություն Լ.Հայրապետյանի Ազնավուրին կոչ են անում չեղարկել մոսկովյան համերգը

Այսօր կեսօրից հետո Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում ռուսերեն լեզվով գրառում է կատարվել, որում հայ մեծանուն շանսոնյե Շարլ Ազնավուրին կոչ է արվում չեղյալ հայտարարել Մոսկվայում կայանալիք իր վերջին համերգը՝ ի պաշտպանություն հայ գործարար Լևոն հայրապետյանի։:

Gisher.news-ն մեջբերում է գրառման մեջ մանրամասները.

«Մեծագույն երգիչ Շարլ Ազնավուրը վերջին անգամ հանդես կգա Ռուսաստանում: Համերգը կկայանա Մոսկվայի «Կրոկուս Սիթիում»՝ 2014 թ.-ի հոկտեմբերի 3-ին: Շարլ Ազնավուրը ծագումով հայ տաղանդավոր երգիչ է, ով հեղինակ է ավելի քան հազար երգերի, որոնցից շատերը մտել են ոչ միայն ֆրանսիական այլ նաև համաշխարհային էստրադայի գանձարանը: Ի նշան բողոքի՝ կապված 65-ամյա ծանր հիվանդ բարերար Լևոն Հայրապետյանի անօրինական հետապնդմանը և ձերբակալմանը՝ ամբողջ հայ ազգը խնդրում է մեծ հային, արտիստին և մարդուն չեղյալ հայտարարել Մոսկվայում կայանալիք իր համերգը: Մենք նաև հասկանում ենք, որ դա կապված է վնասների հետ և ձեր համերգի չեղյալ հայտարարելու հետ կապված վնասների հատուցման համար կարող եք կապնվել Արթուր Սաֆարյանի հետ՝ Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով:

Հարգանքներով
սպասում ենք Ձեր որոշմանը»։