Բավ է պառակտվել
06-11-2014 20:29

Ես հարցազրույց չեմ տվել թուրքական պարբերականին.Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հարցազրույց չի տվել թուրքական պարբերականին: Շանսոնիեի ֆեյսբուքյանպաշտոնական էջում գրված է. «Ես հարցազրույց չեմ տվել «Posta» պարբերականին: Ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից»: Ավելի վաղ թուրքական «Posta»-ն հարցազրույց է հրապարակել հայտնի ֆրանսիացի շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ: Այսպես կոչված հարցազրույցում Շառլ Ազնավուրը իբր հանդես է եկել հակասական հայտարարություններով, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայկական հասարակությունում: