Բավ է պառակտվել
04-08-2015 10:32

Շարլ Ազնավուրը հիացրել է Լիբանանին

Հանրաճանաչ ֆրանսահայ շանսոնե Շարլ Ազնավուրը Բատրունի փառատոնի ժամանակ ներկայացրել է իր ամենագեղեցիկ երգերը: Ազնավուրը օգոստոսի մեկին ելույթ է ունեցել Բեյրութում, ուր նա եկել էր հատուկ Բատրունի փառատոնին մասնակցելու համար (Festival international de Bathroun): Միջոցառմանը ներկա էին Լիբանանի արտգործնախարար Գեբրան Բասիլը և այլ պաշտոնատար անձինք:  Ազնավուրը երգում էր և պարում` ամեն կերպ ցույց տալով իր ուրախությունը: Նրա ելույթը տևեց 2 ժամից ավելի:Լրատվամիջոցները Ազնավուրի ելույթին նվիրել են «Ազնավուրը հիացրեց» խորագրով հոդվածը, որտեղ ասվում էր, որ 91-ամյա շանսոնյեի ներկայությունը բեմի վրա իրական կախարդանք էր: «Բեմի վրա երևալուն պես Ազնավուրը իր մոգությունը տարածեց ներկաների վրա, հայտնելով իր ուրախությունը Լիբանանում ներկա գտնվելու և Լիբանյան երկրպագուների առջև ելույթ ունենալու համար» ասվում է հոդվածում:
«Ես միշտ հաճույքով Լիբանան վերադառնում, սիրում եմ ճանապորհրդել և հանդիպել այն մարդկանց ում հետ ծանոթ եմ» ասաց Ազնավուրը համերգից առաջ  տված հարցազրույցում: Նա նաև ասաել է, որ Թուրքիան պետք է ընդւոնի Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ մայրը իրեն սովորցել էր սիրել թուրքերին: Այն հարցին, թե նա առավել շատ իրեն ֆրանսիաց է համարում թե հայ, շանսոնյեն պատասխանեց, որ այդ 2 բաղադրիչները չեն բաժանվում: «Հայերենը իմ ընտանիքի լեզուն է, բայց իմը չէ: Իմ մայրենի լեզուն ֆրանսերենն է, Ֆրանսիան իմ հայրենիքն է, իսկ Հայաստանը` իմ նախնիների երկիրը»,- ասել է Ազնավուրը: