24-05-2014 09:02

Գերմանիայի նախագահին Թուրքիայում ունեցած դիրքորոշմն Ազանվուրի ամենամեծ նվերն է

Հայազգի աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրը, իր 90-ամյակին նվիրված բեռլինյան համերգի ժամանակ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի նախագահ Հոահիմ Գաուկին Թուրքիային կատարած այցի ընթացքում նրա դիրքորոշման համար, տեղեկացնում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը: Իր երախտագիտության մասին երգիչը հայտնել է գերմանական «Bild am Sonntag» թերթին: «Ես իմ տարեդարձը չեմ նշել, ես համերգով եմ հանդես եկել»,- նշել է նա հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, նվեր ակնկալում է թե ոչ, Ազնավուրն ասել է. «Գաուկն արդեն նվիրել է: Թուրքիա կատարած այցի ընթացքում նրա դիրքորոշումը ժողովրդավարության, մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության վերաբերյալ, միանգամայն պարզ էր: Դա մեծ նվեր է: Չեմ կարողացել անձամբ շնորհակալություն հայտնել նախագահին, ուստի ցանկանում եմ հիմա անել»:
Հիշեցնենք, որ ծագումով հայ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա տարեդարձին համերգով հանդես եկավ Բեռլինի «O2 World» արենայում: