Բավ է պառակտվել
06-12-2017 13:01

Ադրբեջանը յուրացրել է հայկական տոլման՝ գրանցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում

ՅՈՒՆԵՍԿՕ –ն Ադրբեջանի ներկայացրած տոլմայի բաղադրատոմսը ներռել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճաշատեսակի անվանումը կապված է թուրքական « դոլդուրմա» բառի հետ, որն էլ նշանակում է «լցոնած»:
Ավելի վաղ « Հայկական խոհարարական ավանդույթների պահպանություն և զարգացում» ՀԿ-ի ղեկավար Ռուզաննա Նահապետյանը հայտարարել էր, որ պետության կողմից աջակցության բացակայությունը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանին հաջողվեց իրենով անել հայկական տոլման:
2014 թվականին պաշտոնապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում էր ներառվել հայկական լավաշը: Լավաշից բացի ներկայացուցչական ցուցակում են ներառվել նաև հայկական երաժշտական գործիքի՝ դուդուկի կատարումը(2008 թ.), հայկական խաչքարերի զարդանախշերն ու ստեղծման արվեստը (2010 թ.), ինչպես նաև հայկական միջնադարյան էպոսը՝ Սասունցի Դավիթը (2012 թ.):