Բավ է պառակտվել
21-02-2015 09:45

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին «Եվրատեսիլ»-ի մրցույթը քաղաքականացնելու համար

Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին` մայիսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը քաղաքականացնելու համար: 
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայանալու է Don’t Deny ( «Մի՛ ժխտիր») երգով: 
Ինչպես նշում է asbarez.com-ը, նույնպիսի մեղադրանքներ են հնչեցվել նաև Ֆրանսիայի հասցեին, որն այս տարի ներկայանալու է «N’oubliez Pas» («Մի՛ մոռացեք») երգով: Ֆրանսիացի կատարողն ընդգծել է, որ «երգը վերաբերում է ոչ միայն Առաջին աշխարհամարտին, այլև ցանկացած հակամարտության»: 
Ադրբեջանի հանրային հեռուստառադիոընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե «այս մրցույթը չի կարող դառնալ որևէ երկրի քաղաքական հավակնությունների զոհն ու վերածվել քաղաքականություն վարելու դաշտի»: 
Աղբյուրը հավելում է, որ մրցույթի թուրք երկրպագուները խնդրագիր են ներկայացրել change.org կայքում` Եվրոպական հեռարձակողների միությունից պահանջելով որակազրկել Հայաստանին ու Ֆրանսիային` պնդելով, որ այս 2 երկրի ներկայացրած երգերն ամբողջովին հակասում են մրցույթի կանոններին: