13-08-2014 11:43

Այսօր Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 71 տարեկան: Ազատ Գասպարյանը, 1969–ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, այնուհետև խաղացել է Երևանի տիկնիկային ապա ՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում, իսկ 1971–ից մինչև իր մահը՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Կինոյում ունի 21 դեր, որոնցից առավել հայտնի են «Մեր մանկության տանգոն», «Որտե՞ղ էիր մարդ Աստծո», «Երջանկության մեխանիկա», «Երկունք», «Հին օրերի երգը»» և այլ ֆիլմերում նրա մարմնավորած կերպարները:
Ազատ Գասպարյանն արժանացել էր Մովսես Խորենացու, Վիլյամ Սարոյանի մեդալների, ՀՀ ժողովրդական արտիստ էր, Երևանի պատվավոր քաղաքացի: