Բավ է պառակտվել
23-04-2014 09:23

Այսօր Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

Այսօր աշխարհը նշում է Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը: 1616թ. այդ օրը կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը և Ինկա Գարսիլասո դե լա Վեգան: Արդեն 1995թ. Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, որոշվել է այդ օրը նշել որպես գրքի և հեղինակային իրավունքի օր՝ կոչ անելով բոլորին, հատկապես՝ երիտասարդությանը, վայելել ընթերցանությունն ու հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական և մշակութային առաջընթացին:  Գիրքը պատուհան է դեպի մշակութային բազմազանություն, այն կամուրջ է, որը տարբեր քաղաքակրթությունները միացնում է ժամանակի և տարածության մեջ: