16-01-2014 13:03

Այսօր «The Beatles» խմբի համաշխարհային օրն է

Յունեսկոյի որոշմամբ այսօր «The Beatles» խմբի համաշխարհային օրն է։ 1957թ. հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում բացվեց Cavern ակումբը, որտեղ առաջին անգամ հանդես եկավ The Beatles աշխարհահռչակ խումբը: Հետագայում էլ Յունեսկոն նման որոշում կայացրեց։ Ասում են, թե խմբի անվանման գաղափարը եկել է Ջոն Լենոնի երազում: Իբր Լենոնի երազում մի մարդ ասել է, թե թող խմբի անունը Beatles լինի՝ ինչը նշանակում է բզեզ, սակայն Լենոնը միտումնավոր փոխել է «e» տառը «a»-ով, արդյունքում ստացվել է նոր բառ: