15-04-2014 12:49

Այսօր Ալլա Պուգաչովան դառնում է 65 տարեկան (տեսանյութ)

Այսօր հանրահռչակ երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է: Երգչուհին դառնում է 65 տարեկան: Պուգաչովան ունի նվագախմբի դիրիժորի և ռեժիսորի մասնագիտություն, կարիերայի սկզբում կոնցերտմայստեր է աշխատել: Երգչուհու կարիերա է սկսել 1970-ին
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երգչուհի Ալլա Պուգաչովային՝ ծննդյան առիթով։ 1976-ից աշխատել է Կոնստանտին Օրբելյանի մոտ: Պուգաչովային իսկական ճանաչում է բերել նրա հաղթանակը «Զոլոտոյ Օրֆեյ» մրցույթում: Երգչուհին իր կարիերայի սկիզբ է համարում «Առլեկինո» երգը: Կարիերայի ընթացքում նա ավելի քան 100 ալբոմ է թողարկել, կատարել 500 երգ: Զբաղվել է նաև քաղաքականությամբ, մասնավորապես՝ սոցիալական զարգացման խնդիրներով։