Բավ է պառակտվել
17-05-2014 20:30

Ատոմ Էգոյանի ֆիլմը, Կաննի փառատոնում սուր քննադատության է ենթարկվել

Կաննի փառատոնի մշտական մասնակից ու բազմակի դափնեկիր Ատոմ Էգոյանի «Գերուհին» ֆիլմը, որի համար մինչև փառատոնը շատերը պատվավոր տեղերից մեկն էին կանխատեսում, ֆիլմի դիտումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արժանացել է լրագրողների և կինոքննադատների սուր քննադատության:

Էգոյանի թրիլլերն, իրականում թրիլլեր չէ և ռեժիսորը չարաշահել է ժամանակային անցումներն ու դետեկտիվ ժանրին հարիր հետապնդումները:

Ա. Էգոյանի ֆիլմը ներկայացված է փառատոնի հիմնական մրցութային ծրագրում:

Կաննի 67-րդ փառատոնն աչքի է ընկնում աղմկահարույց սկանդալներով: Նշենք, որ բացման ֆիլմը՝ «Մոնակոյի արքայադուստրը», քննադատվել էր Մոնակոյի իշխանական ընտանիքի կողմից:

Կաննի 67-րդ փառատոնը մեկնարկել է մայիսի 14-ին ու կշարունակվի մինչև մայիսի 25-ը: