Բավ է պառակտվել
12-07-2016 13:24

Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ արժանացել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր» մրցանակին

«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» բաժնետիրական ընկերության (ԲԸ) ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթող:

Ոսկե արձանիկը նրան բաժին է հասել ««Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման և արդյունավետ ղեկավարման համար»:

Արթուր Ջանիբեկյանը Comedy Club երգիծական շոուի հիմնադիրներից է և Comedy Club Production-ի հիմնադիրը, որը թողարկել է այնպիսի շոուներ, ինչպիսիք են Comedy Club-ը, Comedy Woman-ը, Stand Up!-ը, «Ունիվեր», «Նաշա Russia-ն» սերիալները:
Ջանիբեկյանն այսօր ղեկավարում է 2015թ. ստեղծված սուբհոլդինգը, որը միավորում է 5 թոփային ժամանցային հեռուստաալիքներ և 2 խոշոր ընկերություններ:

Վերջինս «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր» մրցանակին արժանացել է նաև 2012թ. «Ապրանքանիշների և հեռուստատեսային արտադրանքների ստեղծման հարցում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև հեռուստատեսության և կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար»: