Բավ է պառակտվել
15-03-2014 14:36

«Եղեռնի պատկերում չի նշանակում ստեղծել կոտորածի տեսարաններ».գրականագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն անրդառնալով Արդի հայ գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի արծածմանն ասաց. «Վերջին 5 տարիներին այս թեման դարձել է քննարկման, զրույցի, դիսկուրսի առարկա և սա շատ դրական երևույթ է, որովհետև մինչ այս Եղեռնին նվիրված ստեղծագործություններում հիմնականում նկարագրվում էին բուն ջարդի, կոտորածի, տեղահանման տեսարաններ: Եղեռնի պատկերում չի նշանակում ստեղծել կոտորածի տեսարաններ»:
Գրականագետը օրնիակ բերեց հրաներին, ովքեր հաջողության հասան այն պատճառով, որ քարոզչության հիմնական միջոցը դարձրին մշակույթն ու արվեստը: Նրանք իրենց նկատմամբ կատարվածը մշակույթի վերածելով շահեցին, իսկ մերը մնաց լացուկոծի սահմաններում:
Գրականագետը նշեց նաև, որ այսօր Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ ստեղծված լավագույն գրական ստեղծագործություններից մեկը թարգմանվել է մի շարք լեզուներով ու ներկայացվել գրական մրցույթների:

«Եթե որևէ ստեղծագործություն մրցանակի արժանանա, կգրավի լայն հանրության ուշադրությունը: Սրանով մենք ավելի կհեշտացնենք ճանաչման գործընթացը: Այսինքն՝ գրականությունը կարող է իսկապես օգտակար լինել հարցին: Մենք պետք է մեր հայտնի ստեղծագործությունները թարգմանենք տարբեր լեզուներով ու տարածենք, ոչ թե այլազգի ստեղծագործողների աշխատանքները թարգմանվեն հայերեն: Մենք արդեն գիտենք ամեն ինչ այս մասին, պետք է հանրությանը ներկայացնել դրանք»,- եզրափակեց գրականագետը: