Բավ է պառակտվել
02-05-2015 11:21

Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին. Էմմին ամուսնացել է

Երգչուհի Էմմին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ամուսնացել է։
«Բարի օր...
Երկար եմ սպասել,որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահը, ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց,ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին:Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների,լսարանի ուշադրությանը:Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:

Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»։