Բավ է պառակտվել
19-10-2016 12:10

«Հայկական կոլորիտը» կներկայացվի Մոսկվայում

Հայ երիտասարդները Մոսկվայում կներկայացնեն Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավանդույթները։  Հայկական մարզերի մշակույթը ներկայացնող «Հայկական կոլորիտ» ամենամյա փառատոնը տեղի կունենա Մոսկվայում հոկտեմբերի 23-ին, հայտնում են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսից։ «Փառատոնի նպատակը երիտասարդների միջոցով Հայաստանի մարզերի մշակույթը ներկայացնելն է, երիտասարդներին էլ հնարավորություն է ընձեռվում ցուցադրել իրենց տաղանդը»,- ասված է հաղորդագրությունում։ Այս տարի ամենամյա փառատոնը նվիրված է Տավուշի մարզի Բերդ քաղաքին։

Փառատոնին իրավունք ունեն մասնակցել 14-25 տարեկան երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք ապրում են տվյալ մարզում կամ արմատներով այնտեղից են։ Այս տարի 21 մասնակիցները կմրցեն հետևյալ անվանակարգերում. «Պարարվեստ», «Վոկալ», «Գեղարվեստական խոսք», «Գործիքային ժանր»։ Գալա-համերգի ժամանակ ներկայացվեն նաև քանդակագործների, գեղանկարիչների և լուսանկարիչների աշխատանքները։

«Հայկական կոլորիտ» փառատոնի կազմակերպիչները Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը և Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիան են։