16-05-2015 12:15

Քոչարին փորձելու ենք ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում. ՄՆ

Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում ներառելը ոչ միայն մշակութային ձեռքբերում էր, այլ նաև հաղթանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկ ենք փորձելու ընդգրկել մեր ազգային քոչարին, որի համար հայտը կազմվել և ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Սպասում ենք քննարկումներին»,-տեղեկացրեց նա: