Բավ է պառակտվել
06-02-2015 09:24

Ամերիկահայ դերասանը Ցեղասպանության մասին ֆիլմ կներկայացնի

Ամերիկյան դերասան եւ հիփ-հոփ հայ կատարող Նազո Բրավոն մի քանի նախագծեր է պատրաստում՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը եւ ընդհանրապես հայկական մշակույթին: Դրանց շարքում է «Ամերիկահայը» անունով վավերագրական ֆիլմը:  Նազոն առաջին անգամ Հայաստան է այցելել 2014-ին: «Իմ ժողովրդի համար եկել է շատ կարեւոր ժամանակ. Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը Թուրքիան շարունակում է ժխտել, հետեւաբար ես անում եմ անե ինչ, որպեսզի օգնեմ բարձրացնել իրազեկության աստիճանն այդ հարցում»,-ասել է Նազոն: Նա իր վավերագրական ֆիլմը, որը բաղկացած է դրվագային պատմություններից, կներկայացնի փետրվարի 11-ին YouTube-ի իր ալիքում: Յուրաքանչյուր պատմության համար նա նաեւ երաժշտություն է գրել: Ֆիլմը կավարտվի տեսահոլովակով, որն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում եւ կոչվում է «Power of The Hye»: Այդ երգում դերասանը անդրադառնում է Հայոց ցեղասպանության հարցում Բարաք Օբամայի դիրքորոշմանը եւ հիշատակում 2007-ին Ստամբուլում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքին: