16-01-2016 11:03

Հայկական գինիները ներկայացվել են Ամստերդամի գինիների մասնագիտական փառատոնում

Ամստերդամում կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող Գինիների մասնագիտական փառատոն 2016- ին ներկայացվել են Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` Զորահ, Տրինիտի, Ոսկենի, Կարաս և Արմենիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնի բացման արարողությունն իրականացրել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր հանդիսավոր խոսքում ՀՀ դեսպանը ողջունել է հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում: Փառատոնն ամեն տարի ունենում է ավելի քանի տասը հազար այցելու` ներկրողների, մասնագետ խոհարարների, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների շրջանակներից: