Բավ է պառակտվել
19-11-2016 14:08

Pink Martini խմբի կատարմամբ «Ով սիրուն, սիրուն» երգը նվաճում է ԱՄՆ-ն ու Եվրոպան

Ամերիկայում և Եվրոպայում մեծ հաջողությամբ անցնում են ԱՄՆ-ի Փորթլենդ (Օրեգոն) քաղաքից «Pink Martini» հայտնի երաժշտական խմբի նոր ալբոմի համերգները, որի մեջ ներառվել է հայկական ժողովրդական «Ով սիրուն, սիրուն» երգը:

«Ով սիրուն, սիրուն»-ը հայկական բոլոր ժամանակների և սերունդների ամենահայտնի երգն է: Այս հին զգայական երգը պատմում է անպատասխան սիրո մասին:
Հայկական մեղեդային երգը կատարում են Թիմոթի Տիշիմոտոն` Pink Martini կոլեկտիվի հիմնական մենակատարը և հրավիրված մենակատար Արի Շարիպոն:

«Je dis oui» (- Ֆրանսերեն. «Ես ասում եմ, այո») նոր ալբոմը ԱՄՆ-ի առավել նորաձև ու տարաժանր երաժշտական կոլեկտիվներից է , որը հիմնվել է 1994 թ.: Ալբոմի մեջ նաև ընդգրկված են երգեր անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն և պարսկերեն լեզուներով: