Բավ է պառակտվել
20-09-2016 16:43

Հայկական խոհանոցը հանրաճանաչություն է ձեռք բերում արտասահմանում. փորձագետ

Հայկական խոհանոցը վերջին շրջանում հանրաճանաչ է դառնում արտասահմանում, երեքշաբթի լրագրողներին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ–ի նախագահ ՍեդրակՄամուլյանը։

«Հայկական խոհանոցի հանրաճանաչճման հարցում մենք չենք սահմանափակվում միայն տարաբնույթ փառատոնների անցկացմամբ, օգտագործում ենք նաև աշխարհում մեր ճաշատեսակների ներկայացման հնարավորությունները: Հավատացեք, որ այս հարցում մենք մեծ հաջողությունների ենք հասել», - նշեց Մամուլյանը:

Նա ընդգծեց, որ իր գլխավորած կազմակերպությունը, օգտագործելով իր սահմանափանակ ֆինանսական և մարդկային ռեսուրսները, փորձում է աշխատել տարբեր ուղղություններով` ներկայացնելով հայկական խոհանոցը արտերկրում։

«Վերջերս Լեհաստանում տեղի է ունեցել «Եվրոպական խոհանոց» երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Հայաստանին: Երեք օրվա ընթացքում Լեհաստանի Լյուբլին քաղաքը լցված էր հայկական շնչով: Այս ամենը նշանակում է, որ հայկական ճաշատեսակների նկատմամբ հետաքրքրությունն աճել է», - նշեց Մամուլյանը:

Նրա խոսքով, խոհանոցը էթնիկ երևույթ է, որը մեծ հետարքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների շրջանում:

«Մենք արդեն բազմաթիվ պայմանավորվածություններ ունենք գաստրոտուրիզմի ոլորտում: Այդ առիթով հատուկ փաթեթ ենք պատրաստում: Հայկական խոհանոցի, ինչպես և մեր երկրի կլիմայի բազմազանությունը հետաքրքրություն է առաջացնում օտարերկրյա հյուրերի շրջանում», - ավելացրեց Մամուլյանը: