11-05-2015 12:49

Եվրատեսիլյան մեր պատվիրակությունն առաջինն է ժամանել Վիեննա (լուսանկարներ)

Հայաստանը «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում ներկայացնող «Genealogy» խումբն արդեն Վիեննայում է: Այսօր Երևանի ժամանակով ժամը 14:40-ին տեղի կունենա խմբի առաջին համերգային փորձը: 

 

Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից Հիշեցնենք, որ Հայաստանն «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթին այս տարի ներկայանում է նոր ձևավորված «Genealogy» խմբով՝ համախմբելով 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանի մասնակիցը համախմբում է թերթիկները:

Եվրոպա աշխարհամասը ներկայացնում է ֆրանսահայ ճանաչված երգիչ Եսայի Ալթունյանը, Ամերիկան` Թամար Կապրելյանը, Աֆրիկան` եթովպահայ Վահե Թիլբյանը, Ասիան՝ Ստեֆանի Թոփալյանը, Ավստրալիան՝ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը, Հայաստանը՝ Ինգա Արշակյանը: Խումբը երգը կներկայացնեն «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո մայիսի 19-23-ը: Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 19-ին երկրորդ համարի ներքո: