21-10-2016 17:50

Հայազգի երգիչը կներկայացնի Կիպրոսը «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում

Կիպրոսն առաջին երկիրն է, որը ներկայացրեց իր մասնակցին «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում։

Կիպրոսը մրցույթում կներկայացնի հայազգի երգիչ Հովիկ Դեմիրճյանը։ Կիևում նախատեսված մրցույթում Հովիկը կներկայացնի հայտնի շվեդ կոմպոզիտոր Թոմաս Գ:սոնի հեղինակային երգը:

Հովիկը, ով կիպրահայ է, ընտրվել է ներքին քվեարկության միջոցով կիպրական հեռարձակող միության կողմից։ Նա 27 տարեկան է և 2009 թ.–ին մասնակցել է Հունաստանում անցկացված X Factor նախագծին։ Հովիկի երգը, որը նա կկատարի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում, կթողարկվի ավելի ուշ։ Նա մասնակցել է կիպրական ազգային ընտրական փուլին 2010 և 2015 թթ.–ին։ Երգիչը հրապարակել է տեսանյութ, որն ազդադարում է իր մասնակցությունը մրցույթում։